Մատչելիության հղումներ

Փհենյանը վերահաստատել է հավատարմությունը Կրեմլին


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի արտգործնախարարին վստահեցրել է, թե Փհենյանը պատրաստ է «անվերապահորեն աջակցել» Մոսկվայի բոլոր ջանքերին՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, հաղորդել են տեղի պետական լրատվամիջոցները։

Սերգեյ Լավրովը եռօրյա այցով մեկնել էր Հյուսիսային Կորեա՝ երկու երկրների միջև խորացող ռազմական համագործակցության ֆոնին։ Անցած տարի կողմերը ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրեցին՝ խոստանալով փոխադարձ օգնություն տրամադրել արտաքին ագրեսիայի դեպքում, ինչից հետո Փհենյանը հազարավոր զինվորներ, ինչպես նաև զենք-զինամթերք է ուղարկել Ռուսաստան։

«Կիմ Չեն Ընը վերահաստատել է, որ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը պատրաստ է անվերապահորեն աջակցել և խրախուսել Ռուսաստանի ղեկավարության կողմից ձեռնարկված բոլոր քայլերը՝ ուկրաինական ճգնաժամի խորքային պատճառները կարգավորելու հարցում», - հաղորդել է Փհենյանը։

Լավրովը ևս բարձր է գնահատել Մոսկվայի խորացող հարաբերությունները արևմուտքի կողմից մեկուսացված երկրի հետ՝ դրանք բնորոշելով որպես «անպարտելի մարտական եղբայրություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG