Մատչելիության հղումներ

Էրդողան.Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, որն այս շաբաթ Աբու Դաբիում հյուրընկալել էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների՝ շուրջ հինգ ժամ շարունակված հանդիպումը։

Ըստ Թուրքիայի նախագահականի, Էրդողանը նշել է, որ Անկարան ուշադրությամբ է հետևում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև խաղաղության բանակցություններին և կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայունություն ապահովելու ջանքերին։

Էրդողանը խոսել է նաև քուրդ զինյալների զինաթափման մասին, պնդելով, թե դա կարևոր քայլ է՝ ահաբեկչությունը Թուրքիայի և ամբողջ տարածաշրջանի օրակարգից լիովին վերացնելու համար։ «Նախագահը ընդգծել է Անկարայի վճռականությունը՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ շարունակելու ուղղությամբ»,- հաղորդում է Անադոլու գործակալությունը։

Նախագահները նաև «բարձր են գնահատել երկկողմ համագործակցության աճը և մեծ ներուժը, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների ոլորտում»,-ասված է թուրքական կողմի հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG