Մատչելիության հղումներ

Թրամփի հատուկ բանագնացը ժամանել է Կիև


ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը ժամանել է Կիև՝ քննարկելու անվտանգության և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցերը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարին։

«Պաշտպանություն, անվտանգության ուժեղացում, զենք, պատժամիջոցներ, մեր ժողովրդի պաշտպանություն, Ուկրաինայի և Ամերիկայի միջև համագործակցության ամրապնդում.... քննարկելու շատ թեմաներ կան», - գրել է Անդրեյ Երմակը Telegram-ում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի երեկոյան իր տեսաուղերձում ասել է, որ հանձնարարել է զինվորական հրամանատարներին Քելլոգին ներկայացնել Ռուսաստանի հնարավորությունները և Ուկրաինայի հեռանկարները։ Նա հավելել է, որ Քելլոգը կհանդիպի նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության և հետախուզական մարմինների ղեկավարների հետ։

«Շաբաթվա ընթացքում բանակցություններ կանցկացվեն հետագա աջակցության շուրջ», - ասել է Զելենսկին՝ նշելով, որ ցանկանում է, որպեսզի Միացյալ Նահանգները լիարժեք հասկանա, թե ինչ կարելի է անել՝ «Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու» համար։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG