ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 13-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ Ուկրաինա կուղարկի լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, ամենայն հավանականությամբ, Եվրամիության միջոցով:
«Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք ունեն, քանի որ [Ռուսաստանի նախագահ] Պուտինը իսկապես զարմացրեց շատ մարդկանց», - ասել է Թրամփը՝ նշելով, - «Նա լավ է խոսում, իսկ հետո երեկոյան բոլորին ռմբակոծում է... Ինձ դա դուր չի գալիս»:
«Եվրոպական միությունն է դրա համար վճարում։ Մենք դրա համար ոչինչ չենք վճարում, բայց մենք այն կուղարկենք: Մենք նրանց մեծամասնությամբ տարբեր շատ զարգացած ռազմական տեխնիկա ենք ուղարկելու։ Նրանք մեզ դրա համար 100 տոկոսով են վճարելու, և մենք հենց այդպես էլ ուզում ենք», - ասել է ԱՄՆ նախագահը՝ չմանրամասնելով, թե ԵՄ որ երկրներն են ներառված նման գործարքի մեջ։
Հուլիսի 2-ին Պենտագոնը հայտնել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է Ուկրաինային որոշ զինատեսակների մատակարարումը՝ ամերիկյան պաշարների սուղ լինելու պատճառով: Սակայն դրանից որոշ ժամանակ անց՝ հուլիսի 8-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային պաշտպանական բնույթի հավելյալ սպառազինություն կմատակարարի, որպեսզի կարողանա պաշտպանվել Ռուսաստանի հարվածներից։