Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսից հարավ գտնվող Սուվեյդա քաղաքում տեղակայված սիրիական կառավարական ուժերին։ Իսրայելական բանակի ներկայացուցիչները պնդում են, որ այս քայլին են դիմել Սուվեյդայում բնակվող դրուզ փոքրամասնությանը պաշտպանելու համար։
Ավելի վաղ դրուզ գործիչները հայտարարել էին, որ քաղաք մուտք գործած կառավարական ուժերը խախտել են երեկ հաստատված հրադադարի մասին պայմանավորվածությունը։
Սիրիայի իշխանությունները այս տեղեկությունները հերքել էին՝ պնդելով, որ քաղաքում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներից բացի այլ զինված ջոկատներ չկան։
Առավելապես դրուզներով բնակեցված Սուվեյդայում իրադրությունը սրվել էր հանգստյան օրերին, տեղական ջոկատների և կառավարական ուժերի մի քանի տասնյակ զինծառայողների մավհան հանգեցնելով։ Երկուշաբթի օրվա դրությամբ հայտնի էր առնվազն 34 զոհի և ավելի քան 100 վիրավորների մասին։