«Մոսկվային ժամանակ է անհրաժեշտ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները վերլուծելու համար», -այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի երեկ հնչեցրած հայտարարությունը։
Դրա համաձայն՝ Վաշինգտոնը Ռուսաստանին 50 օր է տալիս Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար։
«ԱՄՆ նախագահի հայտարարությունները շատ լուրջ են։ Դրանց մի մասը անձամբ նախագահ Պուտինին են ուղղված։ Եթե Ռուսաստանի նախագահը հարկ համարի, նա կմեկնաբանի Թրամփի հայտարարությունները», - նշել է Պեսկովը։