Ռուսաստանը հայտարարում է, թե ևս երեք գյուղ է օկուպացրել Ուկրաինայի տարածքից՝ մարտադաշտի երեք տարբեր հատվածներում՝ Զապորոժիեի մարզում, Խարկովում և արևելյան Դոնեցկի մարզում։
Կիևն այս հաղորդագրությունը դեռ չի մեկնաբանել։
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե 50 օր ժամանակ է տալիս Կրեմլին՝ Ուկրաինայի դեմ ավելի քան երեք տարի շարունակվող պատերամզը կանգնեցնելու համար, սպառնալով հակառակ դեպքում խիստ մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի նկատմամբ։