Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշ քանակի Patriot հրթիռներ արդեն Ուկրաինայի ճանապարհին են:
«Դրանք գալիս են Գերմանիայից», - երեկ լրագրողներին ասել է Թրամփը՝ առանց հավելյալ մանրամասների:
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ չի զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 14-ից հետո, երբ 50 օր ժամանակ տվեց Մոսկվային Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար՝ սպառնալով յլապես պատժամիջոցների ենթարկել Ռուսաստանի հետ առևտուր անող երկրներին:
Նախօրեին Թրամփը հայտարարել էր՝ Վաշինգտոնն ու դաշնակիցները համաձայնել են, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջոցով միլիարդավոր դոլարների ժամանակակից զենք կուղարկի Ուկրաինա, որի համար կվճարեն ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել էր, որ Բեռլինը պատրաստվում է երկու Patriot համակարգ փոխանցել Ուկրաինային: Դրանց տեղափոխման համար կվճարի Գերմանիան, սակայն վերջնական տեխնիկական, լոգիստիկ և ֆինանսական դետալները դեռ հստակեցվելու են, հուլիսի 14-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ հանդիպումից հետո ասել էր Պիստորիուսը՝ ընդգծելով, որ Ուկրաինան հակաօդային պաշտպանության հավելյալ միջոցների հրատապ կարիք ունի: