ТАСС. «Ալիևն ու Փաշինյանը քննարկում են խաղաղության համաձայնագրի շուրջ հակասությունները»

«Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման թեման խաղաղ համաձայնագրի շուրջ հակասությունների հաղթահարումն է», - Ռուսաստանի պետական ТАСС գործակալությանը փոխանցել է Աբու Դաբիում ընթացող բանակցությունների կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրներից մեկը։

«Նպատակը մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրմանը հասնելն է», - նշել է գործակալության աղբյուրը։

ԱՄԷ-ում շուրջ երեք ժամ է ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աբու Դաբիում ընթանում է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը