Թուրքիայի խորհրդարանում հանձնաժողով կստեղծվի քուրդ մարտիկներ զինաթափմանը հետևելու համար

Քուրդ զինյալները Հյուսիային Իրաքում, արխիվ

Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանում հատուկ հանձնաժողով կստեղծվի՝ Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկների զինաթափմանը հետևելու և քրդական հարցով զբաղվելու համար։

«Երեկվանից ահաբեկչության չարիքին վերջ է դրվել։ Այսօրվանից պատմության մեջ նոր էջ է բացվել», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։

Քրդստանի բանվորական կուսակցության 30 զինյալներ երեկ խորհրդանշական արարողությամբ վայր դրեցին զենքը Հյուսիսային Իրաքում գտնվող քարանձավի մոտ, որը դարձավ առաջին գործնական քայլը Թուրքիայի դեմ տասնամյակներ շարունակվող ապստամբությունը դադարեցնելու ուղղությամբ։