Թեհրանը հաստատում է՝ Իսրայելի հարվածից հետո Էվին բանտից կալանավորներ են փախուստի դիմել

Թեհրանի Էվին բանտը՝ Իսրայելի հարվածից հետո

Իրանի իշխանությունները հաստատել են`մայրաքաղաքի Էվին բանտից կալանավորներ են փախուստի դիմել՝ շաբաթներ առաջ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելի իրականացրած հրթիռային հարձակումից հետո:

Թե քանիսն են ազատության մեջ, հստակ չէ: Դատական համակարգի խոսնակը ճշգրիտ թիվ չի նշել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի հարվածներից առնվազն 71 մարդ է զոհվել, այդ թվում՝ հինգ բանտարկյալ։

Իսրայելը պնդել էր, թե դա խորհրդանշական հարված է Իրանի կառավարությանը, որը Էվինի բանտում հիմնականում քաղբանտարկյալների ու ռեժիմի ընդդիմախոսներին է պահում։