ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այս շաբաթ հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է AP-ը։
Ըստ լրատվամիջոցի, Ռյուտեն Վաշինգտոնում կլինի երկուշաբթի ու երեքշաբթի օրերին և նախատեսում է հանդիպումներ ունենալ Թրամփի, Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ։
«Ես վաղը հանդիպելու եմ գլխավոր քարտուղարի հետ, ով գալիս է Վաշինգտոն», – լրագրողներին ասել է Թրամփը՝ կիրակի երեկոյան Վաշինգտոն ժամանելիս։ «Մենք հիմնականում պատրաստվում ենք նրանց ուղարկել տարբեր տեսակի շատ բարձր տեխնոլոգիական (զենքեր), և նրանք մեզ դրա դիմաց 100 տոկոսով վճարելու են»։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա՝ ՆԱՏՕ-ի միջոցով։
«Մենք զենք ենք ուղարկում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն ամբողջությամբ վճարում է այդ զենքի համար։ Այսինքն՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, հետևյալն է. զենքը գնում է ՆԱՏՕ-ին, հետո ՆԱՏՕ-ն այդ զենքը տալիս է Ուկրաինային, և ՆԱՏՕ-ն է վճարում այդ զենքի համար», - ասել էր ԱՄՆ նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային զենք տրամադրել՝ ՆԱՏՕ-ի միջոցով, Եվրոպան էլ է քայլեր ձեռնարկում Կիևին օգնելու համար