ԵՄ առևտրային հարցերով գլխավոր բանագնացը մեկնում է Վաշինգտոն՝ մաքսատուրքերի շուրջ բանակցելու

ԵՄ առևտրային հարցերով գլխավոր բանագնաց Մարոշ Շեֆչովիչը այսօր մեկնում է Վաշինգտոն՝ մաքսատուրքերի շուրջ բանակցելու։

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե նամակ է ուղարկել Բրյուսել և տեղեկացրել է, որ Վաշինգտոնը օգոստոսի 1-ից 30 տոկոս մաքսատուրք կսահմանի Եվրոպական դաշինքից ներկրվող ապրանքների վրա, եթե Բրյուսելը մինչ այդ չառաջարկի համարժեք զիջումներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը դժգոհ է. 30% մաքսատուրք կսահմանի ԵՄ-ի և Մեքսիկայի համար