Պեկինում հանդիպել են Սերգեյ Լավրովը և Սի Ծինփինը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Ռուսաստանի նախագահի՝ Չինաստան այցի նախապատրաստական աշխատանքները՝ ՇՀԿ գագաթնաժողովին և Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար։

Սի Ծնփինը ողջունել է Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Չինաստան։

Ռուսական կողմն, ըստ հաղորդագրության, նաև անդրադարձել է միջազգային և տարածաշրջանային օրակարգի որոշ արդիական հարցերի։

Չինաստանի նախագահը հաստատել է Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացման պատրաստակամությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Ցզինպինը դատապարտել են Իսրայելին՝ Իրանին հարվածելու համար