Ռուբիո-Լավրով հանդիպումը տևել է մոտ 50 րոպե

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, կոլաժ

Կուալա Լումպուրում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպումը, այն շարունակվել է մոտ 50 րոպե, ավարտին կողմերը որևէ հայտարարություն չեն արել։

Սա Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի երկրորդ հանդիպումն էր, որից մի քանի օր առաջ հեռախոսազրույց էին ունեցել երկու երկրների ղեկավարները։ Զրույցից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե դժգոհ է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ Վլադիմիր Պուտինի քայլերից՝ չբացառելով, որ Վաշինգտոնը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կուալա Լումպուրում մեկնարկել է Լավրով - Ռուբիո հանդիպումըՄարկո Ռուբիոն և Սերգեյ Լավրովը կհանդիպեն Կուալա ԼումպուրումԹրամփը հայտարարել է՝ քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարցըԼավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա առթիվԿիևին հավելյալ զենք ուղարկելու Թրամփի որոշումից մեկ օր անց Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա