Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել

Առնվազն 30 մարդ է զոհվել և 100-ից ավելին՝ վիրավորվել Սիրիայի հիմնականում դրուզներով բնակեցված Սուեյդա քաղաքում տեղի ունեցած զինված բախումների արդյունքում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայի ներքին գործերի նախարարությանը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ականատեսների խոսքով՝ բախումները սկսվել են առևանգումների ալիքից հետո, այդ թվում՝ ուրբաթ օրը Դամասկոսը Սուեյդային կապող մայրուղու վրա դրուզ առևտրականի առևանգումից հետո։