Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացրել է Զելենսկին X-ի իր էջում արված գրառման մեջ:

«Շատ լավ զրույց էր։ Ես շնորհակալություն եմ հայտնել նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, ինչպես նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», - նշել է Զելենսկին՝ հավելելով, - «նախագահ Թրամփը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին»։

Ռուկրաինայի նախագահը նշել է, որ քննարկել են անհրաժեշտ լուծումները՝ մարդկանց ռուսական հարձակումներից ավելի շատ պաշտպանություն ապահովելու և ուկրաինական դիրքերնամրապնդելու համար։

Նախօրեին Դոնալդ Թրամփը հանդիպել էր Սպիտակ տան Օվալաձև սենյակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: ԱՄՆ նախագահը հայտարարել էր՝ եթե Ռուսաստանը 50 օրվա ընթացքում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնության չհասնի, ապա Վաշինգտոնը Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ «շատ խիստ» մաքսատուրքեր կսահմանի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը 50 օր ժամանակ է տալիս Պուտինին պատերազմը դադարեցնելու համար