24 ժամ «Զվարթնոցում» մնալուց հետո երիտասարդ կինը վերադարձել է Լիբանան։
Ոստիկաններն ավելի քան մեկուկես ամիս է՝ չեն կարողանում գտնել Գորիսի բնակչին հրազենային վիրավորում հասցրած Տիգրան Խաչատրյանին։ Նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է։
Երևանի ավագանու ընտրություններից մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ իր թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կկարողանա դարձյալ ստանալ երևանցու քվեն՝ հաստատելով 2018-ի վստահությունը։
«Շատ ավելի օրախնդիր հարցեր կան մեր ժողովրդի առաջ ծառացած», - ընդգծում է դաշնակցական պատգամավորը:
55-ամյա կինը 2016-ին մասնակցել է Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիային, ձու նետել դեսպանատան ուղղությամբ, ինչից հետո Ռուսաստանը քրեական գործ է հարուցել Կիևում բնակվող իր քաղաքացու նկատմամբ ու հետախուզում հայտարարել։
Գլխավոր դատախազությունից միայն փոխանցել են, թե քրեադատավարական ստուգում է իրականացվում։
Ուղևորներն ասում են՝ ազգային փոխադրող ներկայացող ընկերությունից ոչ ոք իրենց չի մոտեցել, որ բացատրի՝ քանի՞ ժամ կամ օր պետք է սպասեն։
Նա հերյուրանք ու զրպարտություն համարեց այդ լուրերը, Դուբայ այցի մասին ասաց, որ մի քանի օր է դա տևել։
Նախագիծը կքննարկվի վաղվա արտահերթ նիստում։
12 տարի դատավոր աշխատած Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ի միաձայն որոշմամբ է կայացվել, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նախարարի պնդմամբ՝ հերթերը հիմնականում երկու ծրագրերի շրջանակներում են։ Անահիտ Ավանեսյանն ասաց՝ հերթեր ունեցող հիվանդանոցներին նոր միջոցներ կտրամադրվեն, հրամաններն արդեն ստորագրել է։
Իրավապաշտպանը վստահ է՝ Սյունիքի նախկին մարզպետի որդուն չեն էլ փնտրում:
Ստեփանակերտի բնակիչ Սիլվա Խաչատրյանն ասում է՝ նույնիսկ Արցախում արտադրվող մթերքն ու կարկտահարված մրգերը վերավաճառողներն անտրամաբանական բարձր գներով են վաճառում։
Պաշտոնական տվյալներով, 2021-ի համեմատ 2022-ին բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 743 դեպք, մեկ տարվա ընթացքում թիվն աճել է ավելի քան 76 տոկոսով:
Իրավապաշտպանի կարծիքով՝ արդարադատության բնագավառում հաջողությունները պետք է հանրությանը տեսանելի լինեն, ոչ թե վարչապետին ու իշխանությանը
Բեռնել ավելին