Ազատության հրապարակում երեկ երեկոյից նստացույց սկսածարցախցիները քիչ առաջ տեղափոխվեցին կառավարության շենքի մոտ:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների տեղեկացմամբ, իրենց խնդիրների հասցեատերը կառավարությունն է, այդ պատճառով են փոխում նստացույցի հասցեն։
Նստացույցն արտոնված չէ, և այժմ կազմակերպիչները բանակցում են ոստիկանության հետ, որպեսզի վերջիններս որևէ գործողություն չձեռնարկեն։