Ռուսական զորքերը անցած գիշեր կրկին հարձակվել են Ուկրաինայի վրա։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Սումիի մարզի Շոստկա քաղաքի վրա արձակվել է երեք հրթիռային հարված։ Վնասվել է բժշկական հաստատության շենքը, բնակելի շենքեր և տներ, մեկ մարդ վիրավորվել է։ «Ավերածությունների ծավալը պարզվում է։ Հետևանքները վերացվում են», - հայտնել է մարզային ռազմական վարչությունը։
Շոստկայի քաղաքապետ Նիկոլայ Նոգան պարզաբանել է, որ ռուսական զորքերը հարձակվել են Սվեսկիի հոգեբուժական դիսպանսերի վրա, և հիվանդանոցի շենքը ավերվել է։ Բացի այդ, վնասվել են շենքեր ու տներ։
Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի Պրիկոլոտնոյե գյուղում, ըստ Պետական արտակարգ իրավիճակների ծառայության, այրվել է երկու տուն և չորս օժանդակ շինություն, վիրավորվել է 68-ամյա մի կին: Չուգուևում հրդեհներ են բռնկվել շենքերում և բաց տարածքներում, տուժածներ չկան: