Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանին նոր՝ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել


Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյան, արխիվ
Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյան, արխիվ

Գործարար Սամվել Կարապետյանին օրերս նոր մեղադրանք է առաջադրվել՝ «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացում»: Այս մասին հայտնում է արդեն մոտ մեկ ամիս կալանքի տակ գտնվող ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ պաշտպանության խորհուրդը:

Խորհուրդը ֆեյսբուքյան գրառման մեջ «ակնհայտ անհիմն» է որակում «առանց որևէ տվյալի» առաջադրված նոր մեղադրանքը:

«Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանական խորհուրդը պնդում է նաև, որ «այս ժամանակահատվածում՝ չնայած Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի արդյունավետ քննության բացակայությանը, ցանկացած անաչառ դիտորդի համար պարզ է դարձել» գործարարին կալանավորելիս առաջադրված իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքի՝ «ակնհայտ անհիմն և կալանքի ապօրինի լինելը, ինչպես նաև ընդհանուր քրեական վարույթի քաղաքական հետապնդման բնույթը»:

Սամվել Կարապետյանն Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է: Նա վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ին՝ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուցհետո: Ժամեր անց ոստիկանները նրան ձերբակալեցին, հետո էլ երկու ամսով կալանավորեցին:

Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում: Օրեր առաջ նա հայտարարեց նոր քաղաքական ուժի ստեղծման մեկնարկի մասին:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG